Ուկրաինայում Կիեւ-Չոպ մայրուղու վրա ուժեղ ձյան պատճառով առաջացած բազմաթիվ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ երեխա է ծնվել:
Մեքենան, որում գտնվել է հղի կինը, խցանման մեջ է հայտնվել Լվովի մարզի Բրոդի քաղաքի մոտ: Քանի որ բժիշկները չեն կարողացել հասնել կնոջը, ծնունդն ընդունել է նրա ամուսինը: Բժիշկները նրան խորհուրդներ են տվել հեռախոսով:
Երեխայի ծնունդը հաջող է անցել, ներկայումս մորն ու փոքրիկին տեղափոխել են անվտանգ վայր, հաղորդում է ТВі հեռուստաալիքը:
ԿԻեւ-Չոպ մայրուղու Բրոդի եւ Բուսկ քաղաքների միեջւ ընկած հատվածի երթեւեկությունը կաթվածահար է եղել դեկտեմբերի 15-ի երեկոյան: Դեկտեմբերի 16-ի երեկոյան ստացված տվյալներով, այդ հատվածում խցանումների երկարությունը հասել է 30 կմ-ի: Խցանման մեջ է հայտնվել մի քանի հարյուր մարդ:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ի առավոտի դրությամբ, խցանումը վերացվել է:


























