Թուրքիայի մայրաքաղաքի պատմական հատվածում գտնվող հասարակաց տների քանդման հետեւանքով մարմնավաճառները սկսել են փողոցներում հաճախորդներ փնտրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետարանի կողմից քաղաքի նոր նախագածի շրջանակներում քանդել է Անկարայի բերդի տակ գտնվող հասարակաց տները։ Մարմնավաճառների մի մասը հեռացել է այլ քաղաքների հասարակաց տներ, իսկ մի մասն էլ սկսել է փողոցներում հաճախորդներ փնտրել։

Մարմնավաճառներից Ֆաթմա Է.ն, չբավարարվելով քաղաքապետարանի դեմ 2 հայց ներկայացնելով, սպառնացել է, որ եթե իրենց համար տեղ չհատկացվեն, ինքը հենց Անկարայի քաղաքապետարանի դիմաց կսկսի հաճախորդներ փնտրել։ «Կարծես, թե կանանց իրավունքները, մարդու իրավունքները մեզ չվերաբերվեն։ Պետության կողմից տված արտոնագրով աշխատում ենք, հարկերը վճարում»,-ասել է Ֆաթման։