Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Վեգաս» խաղատան մոտ բեռնատար մեքենաներն առաջացրել են խցանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 15.12-ին ճանապարհահատվածը մշակելու համար դեպքի վայր է մեկնել Վանաձոր քաղաքի «Ճանշին»-ի մեկ մեքենա: Ժամը 15.28-ի դրությամբ ճանապարհը միակողմանի երթեվեկելի է: Մյուս մասով մեքենաները դանդաղ ընթանում են առաջ: «Ճանշին»-ի աշխատակիցները շարունակում են կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:

























