Հայստանում ԱՄՆ-ի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել  բոլոր նրանց, ովքեր ցավակցություն են հայտնել ամերիկյան Սենդի Հուկ տարրական դպրոցի ողբերգության կապակցությամբ:

«Շնորհակալ ենք մեր հայ բարեկամներին, ովքեր այս վշտալի օրերին մեզ են փոխանցել իրենց ցավակցությունները: Մեր բոլորի խոհերն ու աղոթքներն այսօր Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի մարդկանց հետ է»,-  ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է դեսպանության  Facebook-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Սենդի Հուկի տարրական դպրոցում 20-ամյա Ադամ Լանզայի  իրագործած սպանդի պատճառով զոհվել է 20 երեխա եւ վեց մեծահասակ: