Մասաչուսեթս նահանգում չինուհի Քսաոժի Լիի` երկուսից ավելի iPhone գնելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել. կնոջը խփել են էլեկտրաշոկերով, հատակին նետել եւ ձերբակալել ոստիկանությանը չենթարկվելու համար:
Կինը ֆիզիկական բռնության է ենթարկվել, քանի որ կարճ ժամանակաընթացքում փորձել է երկուսից ավելի հեռախոս ձեռք բերել: Apple ընկերությունը կանխում է նման փորձերը, քանի որ դա կարող է ենթադրել սարքի վերավաճառք, հայտնում է lifenews.ru-ն:
Մասաչուսեթսի բնաչուհի Քսաոժին երկու հեռախոսները գնել էր ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին: Մեկ շաբաթ անց ցանկացել էր եւս երկու սարք գնել, քանի որ միանգամից չորս հեռախոս գնելու հնարավորություն չէր ունեցել:
Հենց խանութում կնոջը խնդրել են հեռանալ: Սակայն լեզվի չիմացության պատճառով Քսաոժին մնացել է, աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Երբ շփոթված կինը հրաժարվել է ենթարկվել, սպաները էլեկտրաշոկեր են կիրառել:
Տվյալ պահին Քսաոժիին հանցավոր մտադրության եւ ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքներ են ներկայացվել: Դատական նիստը նշանակված է հունվարին:











