Շվեյցարիայում բացվել է նոր ատրակցիոն. «Titlis Cliff Walk» հետիոտների համար նախատեսված կամուրջ՝ ծովի մակարդակից 3 կմ բարձրության վրա։
Ինչպես հայտնում է «CBS News»-ը, «Titlis Cliff Walk» կամուրջը գտնվում է շվեցարական Թիտլիս լեռան գագաթին։ Այն արդեն ճանաչվել է ամենբարձրն Եւրոպայում։ Նախագծի հեղինակները չեն կասկածում, Որ սուր զգացողությունների ողջ գաման ապահովված է նրա համար, ով որոշի հատել այդ հարյուրմետրանոց անցումը, որի լայնությունը չի գերազանցում մեկ մետրը։
Շվեյցարական կառավարությունը «Titlis Cliff Walk»-ի վրա ծախսել է երկու միլիոն դոլար։ Ճարտարապետները հավատացնում են, որ կամրջով զբոսնելու որոշում ընդհունած զբոսաշրջիկները վախենալու բան չունեն. Այն նախատեսված է 500 տոննա ձյան եւ մինչեւ 200 կմ/ժ արագությամբ քամուն դիմանալու կարողությամբ, հայտնում է «Վեստի.ռու»-ն։
Շինության բացման ժամանակ սկսվեց սարսափելի սառցե փոթորիկ, որը հաշված րոպեների ընթացքում կամուրջը գրեթե ամբողջությամբ ծածկեց ձնով։ Դա անդունդից կախված առանց այդ էլ սարսափելի արահետին ավելացրեց լրացուցիչ «պղպեղ»։











