Forbes ամսագրի խմբագրությունը սահմանել է  «Տարվա գործարարներ» մրցույթի հաղթողներին՝ յոթ անվանակարգերում: Հիմնական չափանիշը վաստակած փողն է, ինչպես նաեւ այս կամ այն իրադարձության հասարակական կամ սոցիալական հետեւանքները:

Տարվա գործարարի ընտրությունը կանխորոշված էր պետական «Ռոսնեւտ»-ի կողմից նավթային մասնավոր ТНК-BP ընկերության կլանմամբ: Միխայիլ Ֆրիդմանը եւ նրա գործընկերները ռուսական բացարձակ ռեկորդ են սահմանել` պայմանավորվելով ընկերության իրենց մասնաբաժինը 28 միլիարդ դոլարով վաճառելու վերաբեյալ: Մինչ Ֆրիդմանը Ռուսաստանում նման ծավալի գործարք ոչ ոք չէր կնքել: Ըստ տարվա արդյունքների` նա  Forbes-ի ցուցակում վեցերորդ տեղից հայտնվել է երկրորդ տեղում եւ 15,5 միլիարդ դոլար կարողությամբ զիջում է միայն Ալիշեր Ուսմանովին (15,9 միլիարդ դոլար):

Վարկանիշում Ֆրիդմանին հաջորդում է Մարկ Կուրցերը` MD Medical Group-ի համասեփականատերը: Մոսկվայի գլխավոր  գինեկոլոգը հաղթել  է  «Տարվա պիոներ» անվանակարգում:

Ներդրող բանկիր Սթիվեն Ջենինգսը` «Ռենեսանս կապիտալ» ներդրումային խմբի հիմնադիրը, գլխավորն է  «Տարվա ֆիասկո» անվանակարգում: «Ռենեսանս կապիտալը» չի կարողացել  ուշքի գալ 2008թ.  ճգնաժամից: «Տարվա ֆիասկո» անվանակարգում երկրորդ առաջնորդը Բորիս Բերեզովսկին է, որը պարտվել էր Աբրամովիչի դեմ հայցը, հայտնում է NEWSru.com-ը:

Ըստ Forbes-ի անցկացրած քվեարկության` «տարվա բարերար» է դարձել Ալիշեր Ուսմանովը, որը 2012թ.  բարեգործական նախագծերի վրա ծախսել է  150,8 միլիոն դոլար:  «Տարվա կոսմոպոլիտ» է անվանվել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Տարվա քամբեք»-ն է իրականացրել Անդրեյ Ռոգաչեւը` «Պյատորեչկա» եւ «Կարուսել» խանութների ցանցի հիմնադիրը:  X5-ում իր չափաբաժնի վաճառքից եւ Ռուսաստանում երկու տարվա բացակայությունից հետո գործարարն ԱՄՆ-ից վերադարձել  էր նոր նախագծով` «Վերնի» առեւտրի ցանցով:

Եւ վերջապես, տարվա Forbes Style տիտղոսն  ստացել է Ռոման Աբրամովիչը` Millhouse Capital –ի սեփականատերն այն բանի համար, որ Լոնդոնի «Չելսի» ակումբը, որտեղ Աբրամովիչը 1,3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել, հաղթել է ֆուտբոլի գլխավոր ակումբային մրցաշարում` Չեմպիոնների լիգայում: