Լրագրողները կրկին համոզվել են իրենց ենթադրությունում, որ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն շուտով երեխա լույս աշխարհ կբերի: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, նա հանրության առջեւ երեւացել է ավանդական կորեական զգեստով՝ ցուցադրելով իր նկատելի կլորացած փորիկը:
Ինչպես հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը, Կիմ Չեն Ընը եւ Լի Սոլ Չժուն միասին նեկա են գտնվել Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին նվիրված արարողությանը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Լի Սոլ Չժուի հնարավոր հղիության մասին խոսակցություններն ի հայտ էին եկել ավելի վաղ: Այս տարվա օգոստոսին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները 150 հազար եվրոյի մանկական շքեղության իրեր էին գնել: Դրանք նախատեսված են ապագա մայրիկի եւ երեխայի համար:





























