Վոլգոգրադի երկրամասում զինծառայողը մեղավոր է ճանաչվել ազգային բնույթի ատելություն հրահրելու համար։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի Քննական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հետաքննության եւ դատարանի կողմից հաստատվել է , որ 2011 թվականի կեսերին Հարավային ռազմական օկրուգի համազորային հրաձգարանում գտնվող, 22220 զորամասի զինծառայող Շամիլ Բելոնոսը ծեծել է իր զինակցին, քանի որ վերջինս,իբր, խուսափում էր փայտ հավաքելուց։ Մի քանի օր անց, չենթարկվելու դեպքում սպառնալով ֆիզիկական պատժի ենթարկել, նա պատի մոտ է շարել 5 զինակիցների, նրանց կողմն է ուղղել «АК-74М» տիպի ավտոմատը եւ լուսանկարել այդ տեսարանը։ Բացի այդ, 2011 թվականի դեկտեմբերի վերջին, կեսգիշերին մոտ, Բելոնոսը արթնացրել է զինակիցներին եւ սափրվելու փրփուրով նրանց մեջքին գրել է տառեր, որոնք կազմում էին «Չեչնիա-95» բառը։
3 րոպե անց,չբավարարվելով այդ ամենով, նա շարունկել է ծաղրելիր զինակիցներին՝ նման ձեւով նրանց մեջքին գրելով «Չեչնիա» եւ «Հայաստան» բառերը։ Իր գործողությունները նա նկարահանել է բջջային հեռախոսի տեսախցիկով։
Վոլգոգրադյան զինվորական կայազորային դատարանի վճռով՝ Բելոնոսին նշանակվել է 2,5 տարվա ազատազրկում՝ կարգապահական գաղութում անցկացնելու պայմանով։



























