Թուրքիայում բավականին լուրջ թերթի համբավ ունեցող Taraf թերթի հայտնի խմբագիր Ահմեդ Ալթանը աշխատանքից հեռանալուց հետո պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ թերթի համակարգող աշխատող հայազգի Մարգար Եսայանը։

Թուրքական Solhaber կայքի փոխանցմամբ՝  Taraf թերթի սեփականատիրոջ կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, թե մինչ թերթի նոր գլխավոր խմբագիր նշանակելը Մարգար Եսայանը կլինի Taraf-ի ժամանակավոր գլխավոր խմբագիրը։

Նշենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարգար Եսայանը եւս դիմում էր գրել՝ թերթից դուրս գալու համար։

Taraf պարբերականի արդեն նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը եւ այլ լրագրողներ մշտապես գրել են Հայոց ցեղասպանության մասին։