Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել նախագահական ընտրություններում ստեղծված իրավիճակում չսատարել որեւէ թեկնածուի: Այս մասին NEWS.am-ի  թղթակցին տեղեկացրեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

«Ստեղծված իրավիճակում, որեւէ թեկնածուի սատարել չենք պատրաստվում»,- ավելացրեց Գառնիկ Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր` դեկտեմբերի 17-ին կրկին քաղխորհրդի նիստ են հրավիրել: Սակայն հրաժարվեց մանրամասներ հաղորդել` նշելով, որ առաջիկա օրերին ասուլիսի կհրավիրեն եւ կներկայացնեն իրենց առաջիկա մարտավարությունը: