Ուիչիթի հոսպիտալում (Քանզաս նահանգ, ԱՄՆ) բժիշկները յոթ ամսական աղջնակի ներքին ծնոտի հատվածում հայտնաբերել են 5 սանտիմետրանոց թռչնի փետուր։

Փոքրիկ Մայա Ուիթինգթոնի մոր խոսքերով՝ նա դիմել է բժշկական օգնության, երբ դստեր ներքին ծնոտի մոտ հայտնաբերել է գոլֆի գնդակի մեծությամբ ուռուցք։

Մայային զննած բժիշկները ենթադրել են, որ աղջկա մոտ լիմֆատիկ հանգույցի ուռուցք է, եւ նրան մոր հետ տուն են ուղարկել։ Սակայն հաջորդ օրը ծնողները հայտնաբերել են, որ ուռուցքի ծայրամասում  տարօրինակ ճեղք է հայտնվել եւ երեխային նորից հիվանդանոց են բերել, որտեղ նրան հսկողության տակ են թողել։ Երկու օր անց, ճեղքը կտրել էր մի տարօրինակ ամուր ձող։ Արդյունքում բժիշկները երեխայի մարմնի վրա գտել են մոտ 5 սանտիմետր երկարությամբ թռչնի փետուր, հաղորդում է «MED Նովոստի»-ն։

Բժիշկներն ենթադրում են, որ որոշ ժամանակ առաջ Մայան փորձել է կուլ տալ փետուրը, սակայն, այն սուր ծայրով մտել է կոկորդի հյուսվածք, իսկ հետո օրգանիզմը «ետ է մղել» օտարածին մարմինը այտի միջով։