Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի՝ անօրինական ծառահատման համար կալանավորված քեռին անտառափայտն արտահանել է Հայաստան։
Դեկտեմբերի 15-ին Մերաբիշվիլիի քեռին՝ Լեւան Թումանիշվիլին հարցաքննվել է անտառափայտի օգտագործման լիցենզիայի խախտման, ապօրինի հատումների եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու հետ կապված։ Թեեւ Թումանիշվիլիի անօրինական գործողությունների մասին խոսակցություններին՝ նրան ձեռք չեն տվել զարմիկի շնորհիվ, որը զբաղեցրել է նախարարի պաշտոն, հաղորդում է «Democracy and Freedom Watch»-ը։
Հետաքննությունը պարզել է, որ Թումանիշվիլին հրամայել է հատել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ծառերը, որոնք հետագայում պետք է ուղարկվեին իր սեփական գործարան՝ վերամշակման։
Անտառափայտի արտադրության նախկին ղեկավար Բիձինա Գիորգոբիանին հայտարարել է, որ անտառափայտն ատահանվում էր Հայաստան՝ հետագա իրացման համար։ Նրա խոսքով՝ անտառանյութը տարվում էր Հայաստան մաքսային ծառայության հետ կոռումպացիոն համագործակցության շնորհիվ։

























