Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը մնում է առաջնային: Այս մասին ասված է այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բրյուսելում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքում տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը նաեւ հաստատել է, որ ստատուս քվոն անընդունելի է: «Երկու կողմերն էլ հաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ԵՄ-ն նշել է իր լրացուցիչ դերը վստահության միջոցառումների ամրապնդմանն աջակցելու հարցում»,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն նաեւ անհանգստություն է հայտնել շփման գծում միջադեպերի առնչությամբ, հակամարտության կողմերին կոչ անելով պահպանել կայունությունը եւ ձեռնպահ մնալ ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության մեծացման: