Քանզաս նահանգում (ԱՄՆ) զինված հանցագործը երկու ոստիկան է սպանել եւ թաքնվել է։ Կապրալ Դեյվիդ Գոջիանն եւ ոստիկանության սպա Ջեֆ Աթերլին սպանվել են Նահանգի մայրաքաղաք Թոպիկայում՝ մթերային խանութի մոտ։

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստանում խանութի մոտ կասկածելի մեքենայի հայտնվելու մասին եւ որոշում է ստուգել այն։ Ինչպես պարզվել է՝ ղեկին նստած էր լավ զինված 22-ամյա երիտասարդ՝ Դեյվիդ Թիսքարենո անունով, որը եւ կրակ է բացել։ Ոստիկանը, որը փորձել է կանգնեցնել մեքենան՝ օգնություն է կանչել, հաղորդում է «Reuters»-ը։

Հանցագործության վայր հասած Գոջիանը եւ Աթերլին վիրավորվում են՝ գլխի հատվածում փափուշտի հարվածներից։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։ Սպանվածների գործընկերներին ավելի ուշ հաջողվում է գտնել լքված «Toyota Camry» մեքենան, որից կրակ էր բացել հանցագործը, սակայն Թիսքարենոյին հաջողվել էր փախչել,հայտնում է «ՆՏՎ»-ն։

ԱՄՆ-ում կրակոցներով ուղեկցվող պատահարները մեծ ուշադրության են արժանանում Քոնեքթիկուտ նահանգի «Սենդի Հուկ» տարրական դպրոցի զանգվածային սպանությունից հետո։ 20-ամյա Ադամ Լանցայի կողմից կատարված երեխաների սպանդից հետո, երկրում բոլորը բարձրաձայն պահանջում են զենքի վաճառքի սահմանափակում։