Ճապոնիայն գլխավորել է երկրների ցանկը, որի բնակիչներն առանձնանում են ամուր առողջությամբ: Այս հարցում ծագող արեւի երկրի մրցակիցներն են Սինգապուրն ու Շվեյցարիան:

Հատկանշական է, որ Ճապոնիայում ամուր առողջություն ունեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ՝ կանայք: Ուժեղ սեռի ներկայացուցիչները Ճապոնիայում ապրում են միջինը 79 տարի, կանայք՝ 85,8 տարի: Ճապոնացիները ոչ միայն երկար են ապրում, այլեւ առավել լիարժեք եւ առողջ ապրելակերպ են վարում, հաղորդում է Pravda.ru-ն:

«Global Burden of Disease Study 2010» (GBD) անվանումը կրող վարկանիշի 4-րդ եւ 5-րդ տեղերը գրավել են Իսպանիան եւ Իտալիան: 6-րդ տեղում Ավստրալիայի տղամարդիկ են, այնուհետեւ գալիս են կանադան, Անդորրան, Իսրայելը եւ Հարավային Կորեան: Վարկանիշում ընդգրկված 187 երկրներից Ռուսաստանը հայտնվել է 97-րդ տեղում:

Առողջության եւ երկարակեցության առումով առավել վատ են գործերը Կոնգոյի, Մոզամբիկի, Զիմբաբվեի, Մալավիի, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության, Լեսոտոյի, Հայիթիի, Սվազիլենդի, Չադի եւ Բուրկինա Ֆասոյի տղամարդկանց մոտ:

Թույլ առողջությամբ առանձնանում են նաեւ Բուրունդիի, Աֆղանստանի, Զիմբաբվեի, Սվազիլենդի, Լեսոտոյի, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության եւ Լիբերիայի կանայք: