Իրաքի տարբեր շրջաններում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների արդյունքում վերջին տվյալներով զոհվել է առնվազն 35 մարդ, տասնյակները վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհվածների մասին: Զոհերի թվում ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ են:
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, բռնության հերթական դեպքը Իրաքում տեղի էր ունեցել անցած կիրակի, որի արդյունքում զոհվել էր 19, վիրավորվել 77 մարդ:


























