ԿԺԴՀ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի օրը նրա մարմինը, անհրաժեշտ մշակումից հետո, տեղադրվել է Կիմսուսանյան դամբարանում` մշտական սարկոֆագի մեջ: Այնտեղ է գտնվում նաեւ նրա հոր` ԿԺԴՀ հիմնադիր եւ երկրի մշտական նախագահ Կիմ Իր Սենի աճյունը:
Զինվորական հագուստով Կիմ Չեն Իրի աճյունը մի քանի հարկ ներքում է դրվել հոր աճյունից, տեղեկացնում է AP-ն:
Դամբարանում է գտնվում նաեւ Կին Չեն Իրի զբոսանավը եւ գնացքի վագոնը, որտեղ, ըստ իշխանությունների, վախճանվել է նա: Դամաբարանում տեղ են գտել նաեւ նրա որոշ անձնական իրեր` բաճկոնը, արեւային ակնոցները, MacBook Pro համակարգիչը:
Կին Չեն Իրը վախճանվել էր 2011թ. դեկտեմբերի 17-ին:





























