Արամ Խաչատրյան համերգասրահում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Համերգին ներկա են եղել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս նշել է, որ 75 տարվա ընթացքում նվագախումբը 4 հազար համերգ է տվել, իսկ նրա ստեղծագործությունների ցանկը կազմված է 800 երգերից՝ 27 լեզուներով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանի միջոցով շնորհավորական նամակ է փոխանցել, որտեղ նվագախումբը ժողովրդական է կոչել, իսկ այդ կոչումը տրվում է միայն նրանց, ովքեր լուրջ ներդրում ունեն ժողովրդական մշակույթի հարստացման գործում: Կառավարության որոշմամբ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբն առաջիններց մեկն է ստացել այդ կոչումը:
Մշակույթի նախարարության կողմից նվագախումբն՝ ի դեմս նրա ղեկավար Հովհաննես Չեքիջյանի, պարգեւատրվել է ոսկե մեդալով: Արդյունքում այսօր նվագախումբը միանգամից երեք պետական մրցանակ է ստացել. նախագահի շնորհավորական նամակը, նվագախումբը «ժողովրդական» կոչման արժանացնելու մասին պաշտոնական փաստաթուղթը եւ դիպլոմ՝ ոսկե մեդալով:
Այսօրվա ծրագրում հնչել են հատվածներ «Անուշ» օպերայից, Կոմիտասի, Կարա Մուրզայի, Ռոսինիի, Չուխաջյանի եւ այլոց ստեղծագործություններից:




























