ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Ռիջֆիլդ քաղաքում  իշխանությունները փակել են բոլոր դպրոցները: Պատճառը եղել են այն տեղեկությունները, թե մոտակայքում  զինված տղամարդ է շրջում, հաղորդում է  Reuters-ը:

Ռիջֆիլդը 30 կմ հեռավորության վրա է Նյութաունից, որտեղ Ադամ Լենզան  սպանել էր 26  մարդու, որոնից 20-ը` երեխաներ: «Մենք որոնում ենք զինված կասկածելի տղամարդու»,-ասել են քաղաքի ոտիկանությունից: Նշվել է, որ դպրոցները փակվել են անվտանգություն նկատառումներից ելնելով: