Րոպեներ առաջ Հայաստան է ժամանել  աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ:

AP cinema  կինոընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Դելոնի հայաստանյան այցը տեղի է ունեցել AP cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է:

Ալեն Դելոնը վաղը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ:

Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը:

Իսկ դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար: