«Էբբ» եւ «Ֆլոու» անվամբ երկվորյակ զոնդերը միտումնավոր կոտրել են Լուսնի մակերեւույթին:  Կալիֆոռնիայի Փասադենայում գտնվող NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներները  հաստատում են ստացել, որ երկվորյակ զոնդերը ավարտել են Լուսնի հետ բախումը, ինչպես եւ նախատեսված էր», - ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ  դա արվել է նրա համար, որ իրենց առաքելությունը կատարած արբանյակները վտանգ չներկայացնեն մյուս արբանյակների համար: 

Utro.ru-ն նշում է, որ «Էբբը» եւ «Ֆլոուն» արձակվել էին 2011թ. սեպտեմբերի 10-ին եւ լուսնային ուղեծիր էին դուրս եկել հունվարին:

82 օրվա ընթացքում երկու սարքերն իրար հետեւից թռել են շուրջ 55 կմ բարձրությունում` Լուսնի բեւեռային ուղեծրի շուրջ:  Չափելով սարքերի միջեւ հեռավորությունը` գիտնականները տվյալներ են հավաքել արբանյակի ձգողականության քարտեզներ ստեղծելու համար եւ գաղափար են կազմել նրա ներքին կառուցվածքի մասին: Առաքելության ընդհանուր արժեքը կազմում է 496 միլիոն դոլար: