Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Սյունիքի մարզի Թասիկ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերն իր անասնագոմից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը կոտրելով նշված անասնագոմի դուռը՝ գողացել են 2 ոչխար, 1 գառ եւ 1 խոզ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Սիսիանի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 24-ամյա Միքայել Մ.-ն եւ 28-ամյա Հայկ Խ.-ն:

Միքայել Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է նախաքննություն: