Դատավոր Լյուսի Կոխը մերժել է ԱՄՆ-ի տարածքում Samsung սարքերի վաճառքն արգելելու մասին Apple-ի միջնորդությունը:
Ընկերությունը պահանջում էր երկրում դադարեցնել Samsung-ի 26 սարքերի վաճառքը, որոնք խախտել են իր պատենտները:
Associated Press-ի հաղորդմամբ, Կոխը հայտարարել է, որ Samsung-ի հեռախոսները լայն գործառույթներ ունեն ու սոսկ փոքր մասն է Apple-ի պատենտների ազդեցությունը կրում:
Միաժամանակ Կոխը չի բավարարել պատենտների խախտման գործի նոր քննություն սկսելու մասին Samsung-ի հայցը, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, ատենակալների դատարանը Samsung-ին մեղավոր էր ճանաչել Apple-ի հինգ պատենտները խախտելու մեջ: Apple-ի կորուստները գնահատել էին 1,05 մլրդ դոլար։ ԱՄՆ-ում արգելվել էր կորեական ընկերության Galaxy Nexus սմարթֆոնի եւ Galaxy Tab պլանշետի վաճառքը, ավելի ուշ արգելքը հանվել էր:




























