Այսօր՝ դեկտեմբերի 18-ին նախատեսված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցելությունը Պուտինին չեղյալ է հայտարարվել՝ հանդիպմանը ոչ բավարար պատրաստաված լինելու պատճառով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

Յանուկովիչ-Պուտին հանդիպմանը քննարկվելու էին մասնավորապես էներգետիկ եւ առեւտրատնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր: «Քննարկվելու էր Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության հետ Ուկրաինայի փոխգործակցության փոխընդունելի մեխանիզմների մշակման հարցը»,-նշված է Ուկրաինայի նախագահի կայքում:

«Այդ պայմանավորվածությունների հաջող իրականացման համար անհրաժեշտ են փորձագիտական մակարդակով լրացուցիչ խորհրդակցություններ»,-ասել են Յանուկովիչի մամուլի ծառայությունում:

NEWSru.ua-ի տվյալներով, այսօր նախատեսված Յանուկովիչ-Պուտին հանդիպումից հետո պետք է Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթղթեր ստորագրվեին: Յանուկովիչը Մոսկվայում չի լինի նաեւ դեկտեմբերի 19-ին, երբ Մոսկվայում տեղի կունենա ԵվրաԱզԷՍ-ի նիստը:

Ուկրաինայի ընդդիմությունը կտրականապես դեմ է Ուկրաինայի՝ Մաքսային միության անդամակցությանը: