Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիին հիվանդանոց են տեղափոխել: Այդ մասին հայտնում է նախագահի գրասենյակը:
«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ նախագահը Բաղդադի հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ «առողջության կտրուկ վատթարացման» պատճառով: Ոչ մի ուրիշ տվյալ առայժմ չի հաղորդվում:
Ըստ Associated Press-ի աղբյուրի տվյալների՝ Թալաբանին ուշագնաց է եղել երկուշաբթի եւ դեռ անգիտակից վիճակում է: BBC-ն հաղորդում է, որ, հնարավոր է, նախագահը սրտի կաթված է ստացել: «Հատուկ մասնագիտացված բժշկական թիմը հոգում է նրա խնամքը, նախագահի առողջության մասին զեկույցը կհրապարակվի ավելի ուշ», պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրությունը մեջբերում է gazeta.ru-ն:





























