«Շնորհավոր Ամանոր, մայրիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը բաղկացած է 5 նովելներից՝ «դուստրեր-մայրեր», «ջութակահարը», «Տեսնել փարիզն ու...», «երջանիկ թիվ» եւ «մայրերի պատերազմ»:

Նովելները միմյանց կապված չեն սյուժեով, միակ կապող օղակը մայրական սերն է: Ամեն նովել իր ռեժիսորն ունի. այդ 5 ռեժիսորներն են Արտեմ Ակսենենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովն ու Սարիկ Անդրեասյանը:

Ֆիլմում նկարահանվել են Ալեն Դելոնը, Պավել Վոլյան, Ելիզավետա Բոյարսկայան եւ այլք:

Ֆիլմի բյուջեն կազմում է 6 մլն դոլար, այն էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 27-ից: