Արդարադատության բացակայությունը Հայաստանի ամենալուրջ խնդիրներից է: Իշխանությունները օլիգարխներին եւ ստվերային բնագավառի ներկայացուցիչներին իրենց տեղը մատնացույց անելու քայլեր չեն ձեռնարկում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Խոսելով սոցիալական խնդիրներից՝ Արամ Սարգսյանը որպես օրինակ նշել է առավել արդիականները, որոնցից առաջնայինը, անկասկած, արտագաղթն է: Նա նշել է, որ արտագաղթողների շարքերը վերջերս համալրել են հանրային տրանսպորտի վարորդները, ովքեր արդարացիորեն բողոքում են երթեւեկության կանոնների խախտումների հսկայական տուգանքներից (50 000 դրամ՝ նրանց միջին 35000 դրամ աշխատավարձից ավելի):
«Մենք ցանկանում ենք նոր օրինագիծ առաջարկել, որը հանրային տրանսպորտի վարորդներին հնարավորություն կընձեռի ավելի ցածր տուգանքներ վճարել», - հավելել է Սարգսյանը:





























