Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Morgan Stanley-ին, որը Facebook սոցիալական ցանցի IPO-ի ընթացքում հիմնական անդերռայթերն է եղել, 5 մլն դոլարի չափով խոշոր տուգանք կվճարի Մասաչուսեթս նահանգին:

Մասաչուսեթսի պետքարտուղար Ուիլյամ Ֆրենսիս Գելվինի խոսքով, բանկի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը փորձել է Facebook-ի բաժնետոմսերի առաջնային տեղադրումից առաջ ազդել վերլուծաբանների վրա, հաղորդում է Reuters-ը:

Morgan Stanley-ի ավագ բանկիր Մայքլ Գրայմսը սոցցանցի ֆինանսական տնօրենին փաստաուղթ է տվել, որի համաձայն, վերջինս տեղեկացրել է վերլուծաբաններին ընկերության եկամուտների ակնկալվող նվազման մասին:

Բորսայում Facebook-ի բաժնետոմսերի տեղադրումից հետո ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ընկերության ներկայացուցիչները փոքր ներդրողներին թյուրիմացության մեջ են գցել, որից հետո սոցցանցի դեմ մի քանի կոլեկտիվ հայցեր էին ներկայացվել՝ վնասների փոխհատուցման պահանջով, հաղորդում է NEWSru.com-ը: