ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սեւան-Ճամբարակ, Իջեւան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երեւան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը: Ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով Սելիմի լեռնանցքը ժամանակավորապես փակ է:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: