Առաջիկա գիշերը եւ վաղն օրվա ընթացքում Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն: «Հայպետհիդրոմետ» ծառայությունը նախազգուշացնում է երկրի ճանապարհներին մերկասառույցի մասին: Լեռներում սպասվում է մառախուղ, առանձին վայրերում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վայրկյանի:
Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղն օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, հնարավոր է քամու ուժգնությունը հասնի 13-18 մ/վայրկյանի, երեկոյան եւ առավոտյան առանձին վայրերում մառախուղ կլինի:
Գիշերը Երեւանում կլինի -1-3, ցերեկը՝ 0+2 աստիճան:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը -8-13, ցերեկը՝ 0-5,
Կոտայքում՝ գիշերը -8-13, ցերեկը՝ 0-5,
Գեղարքունիքում՝ գիշերը -8-13, ցերեկը՝ 0-5,
Լոռիում՝ գիշերը -7-11, ցերեկը 0-5,
Տավուշում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+1,
Արարատում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -1+2,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -1+2,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը 0+5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1+3:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























