Գյոթեբորգի շրջանային դատարանը դատապարտել է շվեդուհուն, ում տանը կմախք եւ նրա հետ սեռական բնույթի լուսանկարներ են գտել: Դատարանը շվեդուհուն մեղադրել է մահացածների հանգիստը խախտելու, նաեւ ապօրինաբար զենք պահելու մեջ եւ դատապարտել պայմանական պատժի ու հոգեբուժարանում հարկադիր բուժման::
Ինչպես հաղորդում է The Local-ը, 37-ամյա կնոջն սպառնում էր երկու տարվա ազատազրկում եւ խոշոր տուգանք, սակայն դատարանը ապացուցված չի համարել սեռական բնույթի լուսանկարներում ամբաստանյալի առկայությունը, որտեղ պատկերված են գանգ եւ կմախքի այլ հատվածներ: Մյուս կողմից, տանը մարդկային մասունքներ պահելը, ինչպես նաեւ դրանց առք ու վաճառքն անօրինականություն է:
Կինը հերքել է իր մեղքը եւ պնդել, որ ինքն ընդամենը մի փոքր «ցնդած» է եւ նեկրոֆիլության հակումներ չունի: Նրա խոսքով, ինքն ընդամենը հետաքրքրված է օստեոլոգիայով, պատմությամբ, հնէաբանությամբ: Կինը նաեւ կարծում է, որ իր լուսանկարների հրապարակումը մամուլի էջերում զազրելի է, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ 37-ամյա շվեդուհու տանը ոչ միայն մարդու ոսկորներ էին գտել, այլեւ՝ նեկրոֆիլության նշաններով լուսանկարներ: Նրա տանը նաեւ նեկրոֆիլների համար նախատեսված գրքույկ են գտել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես սեքսով զբաղվել նոր մահացած կամ վաղուց մահացած մարդկանց հետ:





























