ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում  մահացել է ամենածեր սենատոր, դեմոկրատ Դենիել Ինոուն Հավայի նահանգից։ Նա իր պաշտոնը զբաղեցրել էր 1963 թվականից։

Ինոուն տարիքով ամենածեր ասիական ծագում ունեցող ամերիկացի ազդեցիկ քաղաքական գործիչներից  եւ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի անդամներից էր, ինչպես նաեւ երկրորդ տեղն էր զբաղեցնում սենատորի պաշտոնին շարունակական մնալով։

Ճապոնական ներգաղթյալի զավակ Ինոուին 1959 թվականին դարձավ առաջին ճապոնական ծագում ունեցող ամերիկացին, որը հաղթեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի ընտրություններում, ինչպես նաեւ առաջին կոնգրեսականը Հավայի նահանգից ՝ Միացյալ Նահանգներին այս նահանգի կցումից հետո. հաղորդում է «BBC» ռուսական ծառայությունը։

1970-ական թվականներին նա ընդգրկվել է հանձնաժողովի մեջ, որը հետաքննում էր Ուոթերգեյթական սկանդալը, որի պատճառով Ռիչարդ Նիքսոնը զրկվեց նախագահական աթոռից։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին  Իտալիայում մարտական գործողությունների ժամանակ նա կորցրել է ձեռքը եւ արժանացել է «Պատվո շքանշանների»։