Իտալական վանքերում հավատացյալների մեծ հոսք է սկսվել, ովքեր ցանկանում են խոստովանություն անել:  Նման զանգվածային ձգտումը կապված է մոտալուտ «աշխարհի վերջի» հետ, որը կարող է գալ դեկտեմբերի 21-ին:

Նույնիսկ խոշոր քաղաքներում, օրինակ, Միլանում, հանգստյան օրերին եկեղեցիների մոտ հերթեր են գոյանում: Տեղի տուրօպերատորները Ապենինյան լեռներ այցելելու աննախադեպ պահանջարկ են արձանագրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միաժամանակ, իտալացի գիտնականների տվյալներով, աշխարհի վերջի օրը հետաձգվում է, հաղորդում է Euromag-ը: Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Դելլա Վալլեն հայտնել է, որ մասնագետները դեկտեմբերի 20-ին տեղի ունենալիք կոնֆերանսում կքննարկեն հնարավոր «ապոկալիպտիկ սցենարները»: