Թուրք-սիրիական սահմանին տեղադրվելիք Patriot hրթիռների տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար Թուրքիա են ժամանել գերմանացի զինվորականներ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի եւ գերմանական կողմին պատկանող 2 օդանավով Թուրքիայի Ադանա քաղաք են ժամանել 75 գերմանացի զինվորական։
Գերմանացի զինվորականները նախ մեկնել են Ինջիռլիքի ռազմաբազա, որից հետո կմեկնեն Մարաշ՝ տեղում ուսումնասիրելու եւ նախապատրաստելու թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայման աշխատանքները։
Նշենք, որ թուրքական կողմը դիմել էր ՆԱՏՕ-ին՝ պահանջելով Patriot հրթիռներ՝ Սիրիայից եկող հավանական վտանգից պաշտպանվելու համար։
ՆԱՏՕ-ն որոշում էր ընդունել տրամադրել հրթիռները։ Հոլանդիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ երկուական մարտկոց կտրամադրեն Թուրքիային։
Patriot համակարգերը Թուրքիայում կտեղադրվեն մինչեւ հունվարի 30-ը։




























