Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ սկսեց էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցի քննարկումը (փոփոխություն «ԱԺ կանոնակարգ» օրենքում):
Օրինագծի հեղինակներից Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախագիծը վերամշակվել է, համապատասխանեցվել է առկա քաղաքական իրավիճակին: Մասնավորապես՝ սահմանվել է դրույթ, ըստ որի՝ քաղաքական ուժը պետք է հայտարարի, ընդդիմադիր է՞, թե՞ ընդդիմադիր չէ: Եթե նման հայտարարություն չի արվում՝ տվյալ քաղաքական ուժին տրվում է 1 տեղ այդ հանձնաժողովում: Բացի այդ՝ ընդդիմությանը տրվում է վետոյի իրավունք՝ որոշումները ընդունված կհամարվեն, եթե թեկուզ մեկ ընդդիմադիր եւ իշխանության ներկայացուցիչ կողմ է քվեարկում:
ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե այդ առաջարկություններն անցնեն՝ իրենք դուրս կգան հանձնաժողովից, քանի որ Հանձնաժողովը արդյունավետ չի կարող աշխատել:
ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ կհրաժարվի էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նա նաեւ նշեց, որ «ճիշտ է արել», երբ Դավիթ Հարությունյանին դուրս է հրավիրել հանձնաժողովի նիստից, քանի որ վերջինս փորձել է ձախողել հանձնաժողովի աշխատանքը:
ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանն ասաց, որ էթիկայի որոշել է խայտառակել քաղաքական մեծամասնության 70 պատգամավորի, իբր թե էթիկայի կանոններն են պաշտպանում: «Իրենք են խախտել էթիկայի կանոնները»,- ասաց Գ. Սահակյանը:
Հարցի քննարկումը կշարունավի վաղը:





























