British Petrolium-ի ղեկավար Ռոբերտ Դադլին ժամանել է Բաքու՝ բանակցությունների համար։ Պետական նավթային ընկերության (SOCAR)  նախագահ Ռովնագ Աբդուլաեւը BP PLC-իընկերության ղեկավար Ռոբերտ Դադլիին ընդունել է SOCAR-ի  կենտրոնակայանում։

Ինչպես SOCAR-ում հաղորդել են TURAN-ին, հանդիպմանը քննարկվել են «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթահարթակներից նավթահանման համագործակցության կայունացման հարցերը, փոխանակվել են դրված խնդիրների լուծման կարծիքներով։ Դադլիին ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

BP-ն հանդիսանում է Ադրբեջանում խոշոր տնտեսական նախագծերի մասնակից։ Մասնավորապես ընկերությունը հանդիսանում է « Ազերի-Չիրագ-Գյունեշլի» դաշինքի նախագծի մշակման կազմակերպիչ, ինչպես նաեւ «Շեխ Դենիզ» նախագծի մշակման տեխնիկական կազմակերպիչ։ Ընկերությունը նաեւ հանդիսանում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյխան» նավթամուղի եւ Հարավկովկասյան գազամուղի մասնակից։

Նշենք, որ արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ Ռոբերտ Դադլիի այցը պետք է լիներ անցած շաբաթ։