Նորվեգացի առաքիչ Բասե Անդերսենը ազգային մասշտաբի հերոս է դարձել, երբ նրա գործընկերները պարզել են, որ նրան կարելի է հեշտությամբ վախեցնել: Հիմա ողջ գրասենյակը մտածում է, թե այս անգամ ինչ կարելի է խաղալ նրա գլխին: Նրան արդեն ծանրոցում մարդու գլուխ են ուղարկել, վախեցրել են անսպասելի ձայներով եւ սեղանին հանկարծակի տարբեր առարկաներ են նետել:
Ամենահեշտ վախեցող մարդը (այստես է Անդերսենին կոչում The Daily Mail-ը) նախորդ տարի ինտերնետի հերոսն է դարձել, երբ գործընկերները նկարահանել էին նրա մասնակցությամբ կազմակերպած կատակը եւ տեղադրել YouTube-ում:
Տեսանյութում Բասեն մոտենում է բարձր արկղին եւ վերցնում դրա վրա գտնվող ծանրոցը: Հանկարծ ծանորցի փոխարեն մարդու գլուխ է հայտնվում: Բասեն դա տեսնելով սկսում է ճչալ, թռչկոտել ու տապալվում է գետնին՝ գործընկերների ծիծաղի ներքո:
Բասեի մասին ռեպորտաժի հեղինակները համոզվել են, որ նա իսկապես յուրաքանչյուր անսպասելի ձայնից շատ ուժեղ վախենում է: Մինչ լրագրողները առաքիչի մասին սյուժե էին նկարահանում, այդ ընթացքում Բասեի գործընկերները հասցրել են եւս երկու անգամ վախեցնել նրան: Սկզբում անսպասելիորեն կանաչ վիշապ են նետել նրա սեղանին: Դա այնպես է վախեցրել Անդերսենին, որ նա ընկել է հատակին եւ սկսել ցնցվել:











