Իսրայելի հնությունների վարչությունը Մեռյալ ծովի երկուհազարամյա գլանափաթեթների համացանցային գրադարան է բացել, որտեղ հասանելի են Աստվածաշնչի տեքստերի հայտնի ամենահին օրինակները։
Գրադարանում, որը ստեղծվել է Google ընկերության համագործակցությամբ, կա մոտ 5 հազար կտոր մագաղաթյա ձեռագիր, որոնք սկանավորվել են, ունեն մեկնաբանությունների եւ որոնման հարմարություններ։ Նրանց մեջ են նաեւ Տասը պատվիրանների տեքստերը եւ Ծննդոց գրքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախագիծը մշակողներից մեկը՝ Պնինա Շորը, հաղորդել է, որ ապագայում համացանց-գրադարանի քանակը կեռապատկվի՝ մինչեւ 15 հազար կտոր։ Նրանցից յուրաքանչյուրին նկարում են երկու կողմից՝ լուսային տիրույթի 12 տարբեր մասերով։ Տեխնոլոգիաները, որոնք պարտքով են վերցված ամերիկյան ՆԱՍԱ աէրոտիեզերական գործակալության կողմից, ոչ միայն ապահովում են որակը, որը համարժեք է բնականի ֆիզիկական ընկալմանը, այլ նաեւ «թարմացնում են» ժամանակի ընթացքում խունացած տեքստային հատվածները, ասում են գիտնականները։
Մեռյալ ծովի գլանափաթեթները, նույն Կումրանյան ձեռագրերը, գտնվել են 65 տարի առաջ Մեռյալ ծովի հյուսիս արեւմտյան ափի քարանձավներից։ Նրանց մեջ են եղել աստվածաշնչյան գրքերից տեքստեր, աստվածաշնչյան պարականոն գրվածքներ, այսպես կոչված կումրանյան հասարակությանը վերաբերող գրականություն։ Փաստաթղթերը թվագրվում են մեր թվարկությունից առաջ III-I դարերում։





























