Ամերիկացի ֆիզիկոսները նոր մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես է բջջային հեռախոսն ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Բջջային հեռախոսները համեմատաբար թույլ միկրոալիքային ճառագայթի աղբյուր են:

Շատերն անհանգստացած են, որ բջջայինների մշտական օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա:

Նյու Յորքի Սլոան Քեթերինգի ուռուցքաբանական կենտրոնի եւ  Alcatel-Lucent  կորպորացիայի Բելայի լաբորատորիայի մասնագետների մշակած մեթոդը թույլ է տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ գնահատել  բջջային ազդեցությունը, նշվում է  «Proceedings of the National Academy of Sciences» պարբերականում հրապարակված հոդվածում:

Տոմոգրաֆի սեանսի ժամանակ  մարդու ուղեղի կամ այլ օրագանների հյուսվածներում  ռադիոալիքների ազդեցության ներքո ջրածնի եւ այլ ատոմների միջուները  սկսում են «տատանվել»`ճառագայթելով կամ կլանելով ռադիոլաիքների որոշակի հաճախականություններ:

Հետեւելով այդ ալիքներին, գիտնականները կարող են պարզել, թե ինչպես է միկրոալիքային ճառագայթումն ազդում  բջիջների աշխատանքի վրա: Չնայած բոլոր առավելություններին, տվյալ մեթոդը հնարավոր չէ օգտագործել բջջային հեռախոսի «աշխատանքին» հետեւելու համար, քանի որ այն չի կարող գործել հզոր մագնիսականության դաշտի ներսում:

Մասնագետները լուծել են այդ խնդիրը` ստեղծելով հատուկ անտենա բջջայինի համար, որը կարող է գործել տոմոգրաֆի ներսում: Գիտափորձի ժամանակ նրանք ապշել են` նկատելով, թե ինչպես է փոխվել  ուղեղի ջերմաստիճանը բջջայինի գործելու ժամանակ:

Պարզվել է, ուղեղի ճառագայթվող հատվածի ջերմաստիճանը 4-5 աստիճանով ավելի բարձր է, քան մնացած մասում: