Նախագահական ընտրությունների հետ կապված Հայ համազգային շարժումը վերջնական որոշում չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա հույս ունի, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում հստակեցում կլինի այս հարցի շուրջ:
ՀՀՇ համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր` ՀՀՇ վարչության հաշվետվություն, նոր վարչության կազմի ընտրություններ, քաղաքական իրավիճակի վերլուծություն, քաղաքական բանաձեւերի ընդունում եւ ընթացիկ հարցերի քննարկում, նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը:




























