Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինը դեկտեմբերի 19-ին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի աշխատանքին, ԵվԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին եւ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Դրանից հետո նա երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա:

«Երեք երկրների ղեկավարների հանդիպումների արդյունքում, Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը կհանդիպեն լրագրողների հետ, որից հետո տեղի կունենան երկկողմ հանդիպումները»,-ասել է Ուշակովը: