«GNC Alfa» ընկերությունը պատրաստվում է Հայաստանում տեղայնացնել «Mail.ru»-ի հայելային կայքը: «GNC Alfa»-ն արդեն mirror-սերվերների վրա տեղայնացրել է «Youtube» եւ «Rutube» կայքերը: Բացի GNC-ից, Youtube-ը Հայաստանում «հայելացնում են» Beeline-ն ու ADC-ին:
Նշենք, որ «GNC Alfa» մայր ընկերությունը` «Ռոստելեկոմը», արդեն վեբ–հոսթինգի ծառայություններ է մատուցում: «Նախկինում ինտերնետը ինքնին ծառայություն էր: Հիմա այն ավելի շատ է դառնում որպես սեփական ծառայությունները մատուցելու ուղի: Ուստի ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել կոնտենտին, որը բաժանորդն ստանում է քո կապի շնորհիվ: Բացի այդ, այցելվող ռեսուրսների տեղակայումը լոկալ սերվերների վրա թույլ է տալիս ավելի շատ ուղիների տեղայնացնել երկրի ներսում: Եւ ինչ-որ կայք բացելու համար ազդանշանը ստիպված չի լինել շրջագայել այլ երկրների ցանցերով»,-ավելացրեց «GNC Alfa»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:





























