Չինաստանը հաջողությամբ թուրքական արբանյակ է ուղարկել ուղեծիր: Ըստ չինական կողմի տեղեկացման` Long March 2D հրթիռակիրը GK-2 («Գոկթյուրք-2», «Երկնային թուրք-2») արբանյակով արձակվել է ժամը 00:13-ին` ՉԺՀ-ի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից:
Թուրքական եւ չինական կողմերը արբանյակի ուղարկման պայմանագիրը ստորագրել էին 2011թ. մայիսին, հաղորդում է utro.ru-ն: Սկզբնապես մեկնարկը նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, սակայն եղանակի կանխատեսման պատճառով այն 24 ժամ շուտ է տրվել։
Կրկնակի նշանակությամբ շուրջ 450 կգ զանգվածով սարքն ունի օպտիկական սարքեր` 2,5 մ բազմաշերտ նկարահանման թողունակությամբ:
Առաջին լուսանկարները պետք է ստացվեն այս տարվա դեկտեմբերի 25-ի եւ 30-ի միջակայքում, հայտնում է polit.ru-ն:
Հաղորդվում է, որ թուրքական արբանյակի մեկնարկը Չինաստանի կողմից 2012թ. վերջին տիեզերական օբյեկտի թողարկումն է: 2012թ. ընթացքում ՉԺՀ-ն իրականացրել է 19 մեկնարկներ, որի արդյունքում ուղեծիր են դուրս բերվել 28 տիեզերական սարքեր:





























