«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանում Beeline բջջային կապի երկու նոր կենտրոնի բացման մասին` Կիեւյան փողոց 18/1 եւ Խանջյան փողոց 35 հասցեներում:
Նոր բջջային կապի կենտրոնները կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը եւ կսպասարկեն հաճախորդներին Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով, մասնավորապես` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում եւ այլն: Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին:
Նշենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ 7 Beeline բջջային կապի կենտրոն:
Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների, ինչպես նաեւ Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից:





























