Այսօր՝ դեկտեմբերի 19-ի գիշերը, LiveJournal բլոգ-պլատֆորմն անհասանելի էր օգտատերերի համար, սակայն առավոտյան կողմ այն արդեն աշխատանքը վերականգնվել էր:
LiveJournal-ի օգտատերերին այլ բան չէր մնում, քան Twitter-ը հեղեղել բարկացած մեկնաբանություններով եւ տարբեր վարկածներ առաջ քաշել: Ինչպես սովորաբար լինում է, գլխավոր վարկածը հաքերային հարձակումն էր, գրում է НТВ-ն:
Ռուսական LiveJournal-ի ղեկավար Իլյա Դրոնովը հայտնել է, որ անսարքությունը պայմանավորված է եղել բլոգ-պլատֆորմում լուրջ վթարով, որի պատճառները դեռեւս պարզված չեն:
վթարի հետեւանքով տվյալների բազայի 2/3-ն անհասանելի է եղել եւ որոշվել է անջատել սերվերների աշխատանքն ու զբաղվել դրանց վերականգնմամբ:Այդ գործողությունների վրա ծախսվել է ավելի քան 6 ժամ, գրում է Ferra-ն:
Այս պահին, ըստ Դրոնովի, ամեն բան սարքին է, թեեւ հնարավոր են որոշակի դանդաղումներ:





























