Կանադայի Մոնրեալ քաղաքի քաղաքային այգում փոքրիկ երեխան հազիվ է փրկվել ոսկե արծվի զոհ դառնալուց։

Մեկ տարեկան երեխայի ընտանիքը տեղավորվել էր բաց դաշտում՝ խոտերի վրա վայելելով արեւոտ օրը, իսկ նրանց նկարահանում էր երեխայի բարեկամներից մեկը։

Սիրողական տեսագրողի ուշադրությունը գրավեց խոշոր գիշատիչ թռչունը, որն անսպասելի հայտնվեց երկնքում եւ սկսեց պտտվել այգու՝ սակավաթիվ ժամանածների գլխավերեւում։ Հանկարծ արծիվը անսպասելի սկսեց ցած իջնել եւ իջավ ոչինչ չկասկածող երեխայի գրեթե ետեւում, ճանկեց նրա շորերից եւ փորձեց թռչել։ Հարազատները հարձակվեցին փետրավոր առեւանգչի վրա եւ խլեցին նրանից երեխային։

Տեսահոլովակի հեղինակը նույնպես նետվել է իր հարազատներին օգնության՝ հնարամտորեն նկարահանելով կատարվածը պատմության համար, գրում է LifeNews-ը։