NEWS.am-ի Լոռիի թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել ժամեր առաջ Վանաձորում տեղի ունեցած սպանությունից: Մեր թղթակցի փոխանցմամբ 34-ամյա Սիմոն Շահվերդյանը երեկ երեկոյան կեցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, այսօր արդեն կնոջ մորեղբոր տղան զանգահարել է Սիմոնին, որպեսզի պարզի եղելությունը, վերջինս նրան ասել է, որ կախվելու է:
Մեկ ամիս առաջ Դարպաս գյուղում կրկին կախվելու միջոցով ինքասպան էր եղել Սիմոն Շահվերդյանի մոտ ընկերը, նա եւս մանկահասակ երեխաների հայ էր: Սիմոնը կնոջ մորեղբոր տղային ասել է, որ ինչպես ընկերն է ինքնասպան եղել, այնպես էլ ինքը կլինի: Սիմոնը զբաղվում էր անասնապահությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր դեկտեմբերի 19-ին, հերթական ինքասպանությունն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասում՝ լոգարանում կախվելու միջոցով ինքասպանություն է գործել 35-40 տարեկան Սիմոն Շահվերդյանը:





























