ԱՄՆ-ում լույս է տեսել առաջին «Աստվածաշունչը» նույնասեռականների համար։ Նոր գիրքը հրապարակվել է «Թագուհի Ջեյմսի Աստվածաշունչ» վերնագրով, որը հանդիսանում է անգլերեն լեզվով թարգմանված հայտնի «Թագավոր Ջեյմսի Աստվածաշնչի» վերամշակումը։

Ինչպես հայտնում է «Պրավոսլավիե.by» կայքը, հրատարակության հայտարարության մեջ ասվում է, որ դուք չեք կարող ընտրել ձեր սեռական պատկանելիությունը, բայց կարող եք ընտրել Հիսուսին։ Նոր տարբերակում, որպեսզի խուսափեն «հոմոֆոբների» հետ ընդհարումից, փոփոխություններ են մտցվել Սուրբ Գրքի ութ հատվածներում, որոնցում նույնասեռականությունը համարվում է մեղք։

Գրքի մեկնաբանությունից ստացվում է, թե նույնասեռականությունը առաջացել է հեթանոսների մոտ, դրա համար նույնասեռականության դեմ արգելքները տարածվում են բացառապես հեթանոսների մոտ, այլ ոչ թե քրիստոնյաների։