Հարավային Կորեայի նոր նախագահ է ընտրվել 60-ամյա Պակ Կըն Հեն: Դա պարզ է դարձել քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկից հետո: Ընտրությունները կայացել են այսօր՝ դեկտեմբերի 19-ին:

Պակն առաջին կինն է Հարավային Կորեայի պատմության մեջ, ով զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: Նա երկիրը կղեկավարի մինչեւ 2018-ի փետրվարը:

Թեեւ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է, բայց արդեն հիմա ակնհայտ է, որ Պակը բավական մեծ տարբերությամբ առաջ է անցել իր հիմնական մրցակցից՝ 59-ամյա Մուն Չժե Ինից, ով ներկայացնում է ազատական-առաջադիմական ընդդիմության շահերը:

Պակն ստացել է ձայների 51,6 տոկոսը, Մունից առաջ անցնելով 3,6 տոկոսով: Ընդդիմադիր թեկնածուն ստացել է ընտրողների 48 տոկոսի ձայները: Կորեացիները ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրություններին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 75,8 տոկոսը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ Պակ Կըն Հեն ռազմական դիկտատոր Պակ Չժոն Հիի դուստրն է, ում հաճախ համարում են հարավկորեական տնտեսական հրաշքի հեղինակը: